Գորիս-Բերձոր ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Գորիս-Բերձոր ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր ժամը 13:15-ին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության 102 հերթապահ մասում քաղաքացու կողմից  հաղորդում է ստացվել, որ Գորիս-Բերձոր ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, հայտնում են Արցախի ԱԻՆ-ից։

Օգնություն ցուցաբերելու և տուժածներին ըստ անհրաժեշտության առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ՆԳՆ Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները, ինչպես նաև շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկները: 

Պարզվել է, որ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչը (ծնված 1959թ.) իր վարած «Նիսան Պայտֆանդեր» ավտոմեքենայով նշված ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ինքը և իր երկու ուղևորները (ծնված 1993թ.) և (ծնված 1961թ.) ստացել են մարմնական վնասվածքներ:

Բուժաշխատողները տուժած քաղաքացիներին տեղում բժշկական միջամտություն են ցուցաբերել և տեղափոխել հանրապետական բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում