Արևադարձային փոթորիկը հասել է Հոնկոնգ՝ կաթվածահար անելով կյանքը
Արեւադարձային փոթորիկ Lionrock-ը հարվածել է Հոնկոնգին` կաթվածահար անելով կյանքը Չինաստանի այս հատուկ վարչական շրջանում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Անձրևները և ուժեղ քամին հարվածել են քաղաքին: Վատ եղանակի պատճառով այստեղ փակ են գրասենյակները, բանկերը, պետական մարմինները, նավահանգստում բեռնաթափման աշխատանքները և լաստանավերի ծառայությունները դադարեցված են:
Ներկայումս փոթորկի էպիկենտրոնը գտնվում է Չինաստանի հարավային Հայնան կղզում, Հոնկոնգից 550 կմ հարավ-արևմուտք, և շարժվում է դեպի Վիետնամ:
Կարծիքներ