Իտալիայում 12 տարեկանից բարձր բնակչության գրեթե 80% -ը լիովին պատվաստված է
Իտալիայի` 60 տարեկանից բարձր քաղաքացիները, ինչպես նաև պաթոլոգիաներով կամ իմունիտետի լուրջ խանգարումներով 60 տարեկանից ցածր քաղաքացիները կկարողանան ստանալ կորոնավիրուսային պատվաստանյութի երրորդ դեղաչափը՝ երկրորդ դեղաչափից առնվազն վեց ամիս անց: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ օրը հաղորդել է Corriere della Sera թերթը՝ հղում անելով Իտալիայի առողջապահության նախարարության նոր շրջաբերականին։
Այս խմբերի անձինք ավելի մեծ ռիսկի են ենթարկվում կորոնավիրուսային վարակով առաջացած հիվանդության ծանր ձևերի զարգացման մեջ, ասվում է փաստաթղթում: Սեպտեմբերին Իտալիայում երրորդ պատվաստումը սկսեցին կատարել ծանր հիվանդություններ ունեցող մարդկանց և 80 տարեկանից բարձր քաղաքացիներին:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ Իտալիայում 12 տարեկանից բարձր բնակչության գրեթե 80% -ը լիովին պատվաստված է:
Կարծիքներ