120 հազար արցախահայությանը «խեղդելը» իրական ռազմական գործողություն է. Ժան-Քրիստոֆ Բյուսոն

120 հազար արցախահայությանը «խեղդելը» իրական ռազմական գործողություն է. Ժան-Քրիստոֆ Բյուսոն

Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը:

Վերջինս նկատել է, որ սոցցանցերում տարածվել են Լաչինի միջանցքը 25 օր փակող ադրբեջանցիների լուսանկարները, որտեղ նրանք իրենց իրական լույսի ներքո են:

«Ակնհայտ է, որ նրանք զինվորներն են, որոնք հապճեպ որպես բնապահպանական ակտիվիստներ են քողարկվել»,- գրել է նա:

«120 հազար արցախահայությանը «խեղդելը» իրական ռազմական գործողություն է»,- հավելել է Բյուսոնը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում