Ջերսի կղզու դատարանը սառեցրել է Աբրամովիչին պատկանող 7 միլիարդ դոլարի ակտիվները

Ջերսի կղզու դատարանը սառեցրել է Աբրամովիչին պատկանող 7 միլիարդ դոլարի ակտիվները

Ջերսի կղզու դատարանը սառեցրել է նախագահ Վլադիմիր Պուտինի բարեկամը համարվող ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչին ենթադրաբար պատկանող ավելի քան 7 միլիարդ դոլարի ակտիվներ: Դա, ըստ վերլուծաբանների, Աբրամովիչի ընդհանուր կարողության մոտ կեսն է:

Ջերսին գտնվում է Լա Մանշի նեղուցում: Կղզին համարվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդի սեփականությունը, սակայն թագավորության մաս չի կազմում:

Կղզին հայտնի է որպես «հարկային ապաստարան» և տնտեսական եկամուտների մեծ մասը ստանում է օֆշորային գործարքներից:

Ջերսի կղզին գործադրում է ֆինանսական բոլոր պատժամիջոցները, որոնք Բրիտանիան Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ սահմանել է Ռուսաստանի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում