Պուտինի նախընտրական կայքը ենթարկվել է հարձակումների

Պուտինի նախընտրական կայքը ենթարկվել է հարձակումների

ՌԴ նախագահ և առաջիկա ընտրությունների թեկնածու Վլադիմիր Պուտինի նախընտրական կայքը DDoS հարձակումների է ենթարկվել:

Այս մասին լրագրողներին հայտնել է շտաբի մամուլի քարտուղարը։

«Հարձակումների թիվը մեծ է, դրանք եղել են արտերկրից: Ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները և այն արդեն աշխատում է բնականոն հունով»,- ասել է նա։

Նախընտրական կայքը գործարկվել էր այսօր:

Դաշնային խորհուրդը ՌԴ նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել, ըստ որի՝ քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ից 17-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում