Մեքենան բախվել է էլեկտրական սյանը. վարորդը հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 29-ին, ժամը 17:02-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վեդի քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող օղակաձև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատյան փողոցում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Ա․, ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ ոստիկանության աշխատակիցների մոտենալը։
Կարծիքներ