Գերմանիայի հիվանդանոցում չորս մարդու մարմին են գտել

Գերմանիայի հիվանդանոցում չորս մարդու մարմին են գտել

Չորս մարդ սպանվել եւ մեկը ծանր տուժել Է Գերմանիայի Պոտսդամ քաղաքի հիվանդանոցում, ոստիկանությունը հետաքննություն Է իրականացնում: Այդ մասին հաղորդել Է Potsdamer Neueste Nachrichten թերթը:

Ոստիկանությունը սպանության մեջ կասկածանքով ձերբակալել Է հիվանդանոցի աշխատակիցներից մեկին, հանցագործության դրդատճառները չեն ճշտվում: Ինչպես ընդգծում Է հրատարակությունը, խոսքը կանխամտածված սպանության մասին Է: «Բոլոր զոհերի վնասվածքներն առաջացել են արտաքին դաժան բռնության գործադրման արդյունքում»,-թերթին հայտարարել Է ոստիկանության ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդվում Է, ապրիլի 28-ի երեկոյան հիվանդանոցի տարբեր պալատներում հայտնաբերել են չորս մարմին եւ մեկ տուժածի: Հայտնի չԷ, թե հատկապես ինչի պատճառով են զոհվել մարդիկ, եւ արդյոք նրանք բոլորը հիվանդներ են եղել: Հաստատությունը, որտեղ տեղի Է ունեցել ողբերգությունը, նախատեսված Է սահմանափակ հնարավորություններով մարդկանց խնամքի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում