5,5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Խաղաղ օվկիանոսում
Ապրիլի 29-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Խաղաղ օվկիանոսի Հյուսիսային Մարիանյան Կղզիների ափերի մոտ: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Երկրաբանական ծառայության գնահատումներով՝ տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Սայփան կղզուց, որտեղ բնակվում Է 48,2 հազար մարդ, 356,5 կիլոմետր դեպի հյուսիս: Երկրաշարժի օջախն ընկած Է եղել 178,6 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացումներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ