ԱՄՆ-ում «Լորա» փոթորկից մահացածների թիվը հասել է 14-ի
Միացյալ Նահանգներում մոլեգնող «Լորա» հզոր փոթորկի զոհերի թիվը հասել է 14-ի: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Զոհերից 10-ը Լուիզիանա, 4-ը՝ Թեքսաս նահանգներից են:
240 կմ/ժամ արագությամբ մոլեգնող փոթորիկը լուրջ վնաս է հասցրել նահանգներին: Բնական աղետի պատճառով հոսանքազրկվել է ավելի քան կես միլիոն բնակարան: Լուիզիանայի նահանգապետը դիմել է դաշնային իշխանություններին՝ ֆինանսական օժանդակություն տրամադրելու խնդրանքով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է աղետի գոտի այցելելու և տուժածների հետ հանդիպելու մտադրության մասին:
«Լորա» փոթորկի ուժգնությունն այժմ մարել է՝ դառնալով արևադարձային քամիներ, սակայն հորդառատ անձրևները շարունակվում են:
Կարծիքներ