«Սանթոս» ֆուտբոլային ակումբը՝ ի հիշատակ Պելեի, հրաժարվել է 10 համարը շրջանառությունից հանելու մտքից
Բրազիլական «Սանթոս» ֆուտբոլային ակումբը շրջանառությունից չի հանի 10-րդ համարը, որի տակ ժամանակին թիմում խաղացել է լեգենդար Պելեն, ով մահացել է դեկտեմբերի 29-ին, հայտնում է UOL Esporte-ն։
Ակումբի ղեկավարության այս որոշման պատճառը Պելեի խնդրանքն էր, ով ինքը նախապես խնդրել էր իր համարը հասանելի թողնել «Սանթոսի» խաղացողներին, քանի որ մարդիկ երբեք իրեն չեն մոռանա։Այս մասին հայտնում է Shantnews.am-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 10-րդ համարը ժամանակավորապես կհանվի շրջանառությունից «Սանթոս»-ում։ Հնարավորություն կար, որ համարը վերջնականապես հետ կվերցվեր։ Այժմ «Սանթոսում» նա պատկանում է վենեսուելացի կիսապաշտպան Էֆերսոն Սոտելդոյին:
Պելեն հանդես է եկել «Սանթոսում» 1956-1974 թվականներին։ Հավաքականի կազմում նա վեց անգամ դարձել է երկրի չեմպիոն, հինգ անգամ նվաճել Բրազիլիայի գավաթը։ «Սանթոսը» երկու տարի անընդմեջ հաղթել է Լիբերտադորեսի գավաթը։ Ընդհանուր առմամբ, աչքի ընկած հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 496 հանդիպում, որոնցում խփել է 504 գոլ։
Կարծիքներ