Կոլումբիայում ձերբակալվել է երկրի խոշորագույն թմրակարտելի առաջնորդը
Կոլումբիայի ոստիկանությունը զինվորականների հետ համատեղ ուժերով կալանավորել է «Ծոցի կլան» թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցախմբի ղեկավար Դաիրո Ուսուգուն՝ Օտոնել մականունով։ Այդ մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հաղորդել է El Tiempo թերթը։
Աղբյուրների համաձայն, ձերբակալման գործողությունը տեղի է ունեցել Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Նեչոկլի մունիցիպալիտետում: Այժմ Ուսուգուին տանում են Մեդելին։
«Ծոցի կլանը» Կոլումբիայում թմրանյութերի վաճառքով զբաղվող ամենախոշոր հանցավոր կազմակերպությունն է: Ուսուգան համարվում էր երկրի ամենափնտրվող հանցագործը։
Կարծիքներ