ՄԱԿ-ի ԱԽ պատվիրակությունը ժամանել է Մալի՝ երկրի ղեկավարության հետ բանակցությունների համար

ՄԱԿ-ի ԱԽ պատվիրակությունը ժամանել է Մալի՝ երկրի ղեկավարության հետ բանակցությունների համար

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) պատվիրակությունը շաբաթ օրը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Մալի՝ աֆրիկյան երկրի ղեկավարության հետ խորհրդակցությունների համար։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։

Մալիի քաղաքական գործիչների հետ պատվիրակության առաջին խորհրդակցությունները տեղի կունենան առաջիկա մի քանի ժամվա ընթացքում: Անդրադառնալով բանակցությունների օրակարգին՝ Մալիի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը նշել է, որ «առաքելության հիմնական նպատակն է գնահատել Մալիում քաղաքական իրավիճակը, անվտանգության իրավիճակը»։

Սպասվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատվիրակությանը կընդունի Մալիի անցումային շրջանի նախագահ, գնդապետ Ասիմի Գոյտան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում