Շարունակվում են ամանորյա ներկայացումները զինվորականների երեխաների համար՝ Գավառ, Գյումրի, Երևան. իսկ նախասրահներում փոքրիկ հանդիսատեսներին սպասում են նվերները
Շարունակվում են ամանորյա ներկայացումները զինվորականների երեխաների համար՝ Գավառ, Գյումրի, Երևան …, իսկ նախասրահներում փոքրիկ հանդիսատեսներին սպասում են նվերները:
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն Արցախյան վերջին պատերազմում զոհված, վիրավորում ստացած, անհետ կորած կամ գերեվարված զինվորների, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից ՀՀ տեղափոխված ընտանիքների 6-12 տարեկան շուրջ 5000 երեխայի համար կազմակերպում են ամանորյա միջոցառումներ: ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի հրավերով և միջոցներով երեխաները կայցելեն ՀՀ տարբեր քաղաքներում գործող թատրոնների այս օրերի ներկայացումներին: Մասնակից երեխաների համար նախատեսվում են նաև նվեր-փաթեթներ:
Կարծիքներ