Լեհաստանում կորոնավիրուսը հայտնաբերելուն կօգնեն ծառայողական շները
Լեհաստանում մարդկանց մոտ կորոնավիրուսը հայտնաբերելու գործում կօգնեն ծառայողական շները: Այս մասին, «Ռիա Նովոստիի» հաղորդմամբ, հայտնել է լեհական հեռուստաընկերություններից մեկը:
«Լեհաստանում առաջին ծառայողական շներն իրենց մարզիչների հետ ուսումնական դասընթացներ կանցնեն օդանավակայաններում կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերելու համար: Դասընթացները տևելու են 8 շաբաթ»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Շների վարժեցումը կատարվելու է Վրոցլավի համալսարանի գիտնականների հսկողությամբ: Շներին վարժեցնելու են առողջ և հիվանդ, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պատվաստումներ անցած մարդկանցից վերցված կենսաբանական նյութերի միջոցով: Վարժեցված շների առաջին խմբում ընդգրկվել են «լաբրադոր» և մեկ անգլիական «կոկեր-սպանիել» ցեղատեսակների շներ:
Կարծիքներ