Կամչատկայում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տեղական բաժանմունքին։
«Էպիկենտրոնը գտնվել է Ուստ-Կամչատսկից 139 կմ հեռավորության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունից հայտնում են, որ բնակիչները ցնցումները չեն զգացել։ Զոհեր և ավերածություններ չկան։
Կարծիքներ