Կադիսը խաղավարտին բաց թողեց հաղթանակը Գրանադայի նկատմամբ․ Հարոյանը խաղաժամանակ չստացավ
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում «Կադիսը» սեփական հարկի տակ ընդունել է «Գրանադային» և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Տանտերերի կազմում խաղի հաշիվը բացել է Արզամենդիան՝ 32-րդ րոպեին գրավելով հյուրերի դարպասը, իսկ «Գրանադայի» կազմում 85-րդ րոպեին խփած գոլով հաշիվը հավասարեցրել է Խորխե Մոլինան՝ փրկելով իր թիմին պարտությունից։
«Կադիսը» խաղն ավարտել է 10 հոգով․ 90+3-րդ րոպեին Սալվի Սանչեսը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվել է խաղադաշտից։
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պահեստայինների թվում էր և խաղադաշտ դուրս չեկավ:
Այս հանդիպումից հետո Կադիսը 13 միավորով բարձրացել է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը, «Գրանադան» 16 միավորով 15-րդ տեղում է։
Կարծիքներ