Շվեյցարիայում COVID-19-ի «հնդկական» շտամով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել
Շվեյցարիայի Առողջապահության դաշնային վարչությունը հայտարարել է երկրում COVID-19 կորոնավիրուսի նոր «հնդկական» շտամի առաջին դեպքի հայտնաբերման մասին: Այդ մասին գրում է «Ինտերֆաքսը»: Գերատեսչության տվյալներով՝ COVID-19-ի հնդկական տարբերակի առաջին դեպքը հայտնաբերվել է տեղական օդանավակայանով տարանցիկ ճանապարհորդող ուղեւորի մոտ:
Մարտի վերջին Հնդկաստանում հայտնաբերել էին կրկնակի մուտացիայով կորոնավիրուսի նոր տեսակ՝ B.1.617:
Կարծիքներ