Մալայզիացի նկարիչը ձերբակալվել է թագուհուն վիրավորելու համար

Մալայզիացի նկարիչը ձերբակալվել է թագուհուն վիրավորելու համար

Մալայզիացի նկարիչը ձերբակալվել է թագուհուն վիրավորելու համար՝համացանցում երգիծական երգացանկ հրապարակելով, հայտնում է AFP-ն:

Ֆահմի Ռեզան առավել հայտնի է ծաղրածուի տեսքով պատկերված Նաջիբ Ռազակի ծաղրանկարով, որը 2018-ի բողոքի ցույցերի խորհրդանիշն էր դարձել:

Նա ձերբակալվել է Spotify-ում տեղադրած երգացանկի պատճառով, որում ենթադրաբար վիրավորանք է հասցվել Մալայզիայի թագուհի Թունկու Ազիզ Ամինա Մայմունին:

Երգացանկում տեղադրված է թագավորական ընտանիքի դիմանկարը եւ 101 երգ, որոնցում կա «խանդ» բառը:

Ավելի վաղ թագուհին, ի պատասխան արքայական ընտանիքի եւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ հարցերի քննադատությանը, պատասխանել էր. «Դուք խանդո՞ւմ եք»:

Ֆահմին հետաքննվում է ապստամբության հրահրման մասին օրենքների խախտելու համար, եւ նրան մինչեւ երեք տարի ազատազրկում է սպառնում:

Մալազիայում, որտեղ բնակչության մեծ մասը մահմեդական է, թագավորական ընտանիքի անդամները մեծ հարգանք են վայելում, իսկ նրանց վիրավորողները հաճախ պատժվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում