Դերասան Ռաֆայել Երանոսյանը հերքում է Հայաստանից արտագաղթելու մասին շրջանառվող լուրերը
Վերջերս սոցցանցերում և որոշ լրատվական կայքերում շրջանառվում է որոշ աստղերի հավանական արտագաղթի մասին լուրեր։ Շոշափվում են երգիչ Արամեի, Հռիփսիմե Հակոոբյանի, Մարտին Մկրտչյանի, Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի անունները։
Ուշագրավ է Starnews.am-ի հրապարակած հոդվածը, ըստ որի մշակույթի ներկայացուցիչները վերջերս մեծ հավաք են անցկացրել հայտնիներից մեկը տանը և որոշել, որ եթե մոտակա մեկ ամսվա ընթացքում իրանց ապրուստի միջոցի հարցը չլուծվի, նրանք կհայտարարեն երկրից արտագաղթելու մասին:
Նյութին կցված է մի շարք աստղերի լուսանկարներ, որոնց շարքին է պատկանում նաև Ռաֆայել Երանոսյանինը։
Freenews.am-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ ճշտելու արդյոք նման մտադրություն ունի, և վերջինս հերքեց այն։
Նշենք, որ հոդվածում շոշափվող աստղերի մեկը՝ Արամեն ևս օրեր առաջ հերքել էր Հայաստանից արտագաղթելու մասին պտտվող լուրերը, սակայն լրատվամիջոցը ևս մեկ անգամ վերոնշյալ հոդվածով տարածել է այդ ապատեղեկատվությունը։
Կարծիքներ