25 երեխա, 17 հղի և 9 ծննդկան փրկվել է սանավիացիայի ծրագրի շնորհիվ. Արսեն Թորոսյան

25 երեխա, 17 հղի և 9 ծննդկան փրկվել է սանավիացիայի ծրագրի շնորհիվ. Արսեն Թորոսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ուղիղ 3 տարի առաջ, մոտ 6 ամսյա մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքներից հետո, առողջապահության նախարարության կողմից ներդրվեց մեր երկրում կյանքեր փրկող կարևորագույն պետական ծրագրերից մեկը՝ սանիտարական ավիացիան։
Ծրագրի մեկնարկից մինչ այժմ իրականացվել է 320 թռիչք:
25 երեխա, 17 հղի և 9 ծննդկան փրկվել է սանավիացիայի ծրագրի շնորհիվ:
44 օրյա պատերազմի ընթացքում 85 վիրավոր զինծառայող սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան:
Նաև նման ծախսատար պետական ծրագրերի շնորհիվ է պարզ դառնում կառավարության վերաբերմունքը երկրի քաղաքացիների նկատմամբ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում