ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքում հրապարակել է նախազգուշացում ԱՄՆ քաղաքացիների համար՝ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հասարակական վայրերում, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի երկայնքով գտնվող տարածքներում ահաբեկչական հարձակումների ենթադրյալ սպառնալիքների մասին։
«Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ հարձակումների վտանգ կա առևտրի կենտրոններում, երկաթուղային և մետրոյի կայարաններում և այլ մարդաշատ վայրերում խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանի երկայնքով գտնվող տարածքներում»,- ասվում է տեքստում։
Կարծիքներ