Մինսկը կկարգավորի հարաբերությունները Լիտվայի հետ․ Բելառուսի վարչապետ
Մինկսը կկարգավորի հարաբերությունները Լիտվայի հետ, եթե վերջինս հրաժարվի Բելառուսի հանրապետության անվտանգության և ինքնիշխանության դեմ ուղղված դիվերսիոն գործողություններից։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն լիտվական Evening News հրատարակությանը տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Բելառուսի կառավարության անունից կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք շատ արագ կարգավորել հարաբերությունները, բայց դրա համար լիտվական կողմը պետք է հրաժարվի նախ այն հռետորաբանությունից, որը վարում է մեր երկրի նկատմամբ, և երկրորդ՝ դիվերսիոն գործողություններից, որոնք ուղղված ոն Բելառուսի անվտանգության և ինքնիշխանության դեմ»,- ասել է Գոլովչենկոն։
Կարծիքներ