ԵՀ-ն կասեցնում է Սոմալիին պարենային օգնությունը ՄԱԿ-ի կողմից արձանագրված գողություններից հետո
Եվրահանձնաժողովը (ԵՀ) կասեցրել է Սոմալիում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ֆինանսավորումը այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի հետաքննությունը բացահայտել է համատարած գողություն և օգնության չարաշահում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով ԵՄ երկու բարձրաստիճան պաշտոնյաների։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ օգնության ուղարկումը կվերսկսվի այն բանից հետո, երբ ՊՀԾ-ն կկատարի որոշ պայմաններ՝ կապված ծրագրի սոմալիացի գործընկերների ստուգման հետ։
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցը, անցյալ տարի Եվրահանձնաժողովը ՊՀԾ-ի համար ավելի քան 7 մլն դոլար է հատկացրել Սոմալիին, ընդհանուր առմամբ՝ աֆրիկյան պետությանը վերջին մեկ տարվա ընթացքում հատկացվել է ավելի քան 1 մլրդ դոլար։
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք ԵՄ երկրներն անհատապես կդադարեցնեն օգնությունը Սոմալիին։
Կարծիքներ