Բլինկենը հումանիտար օգնության փոխանցումը Լեռնային Ղարաբաղ համարել է կարևոր առաջընթաց
Միացյալ Նահանգները ողջունում է մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ և դա համարում է «կարևոր քայլ առաջ»։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի հայտարարության մեջ։
«Այս կարևորագույն մատակարարումները կարևոր քայլ են առաջ, և մենք կողմերին կոչ ենք անում ուղղակիորեն բանակցել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակիչներին մարդասիրական օգնության հոսքն ավելացնելու վրա», - ասվում է հայտարարության մեջ:
Ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ ուղղված «արժանապատիվ և տեւական խաղաղության» հասնելուն։
Կարծիքներ