Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 18․2 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 18․2 հա տարածքում բռնկված հրդեհները

Հունվարի 6-8-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 2․2 հա, Տաշիր քաղաքում՝ 6000 քմ, Օձուն գյուղում՝ 7000 քմ, Ամրակից գյուղում՝ 5000 քմ, Լեռնահովիտ գյուղում՝ 1 հա, 

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 2500 քմ, Դարբաս գյուղում՝ 1 հա,

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 12 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 18․2 հա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում