ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով երեխաների հոսպիտալացումները հասել են գագաթնակետին

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով երեխաների հոսպիտալացումները հասել են գագաթնակետին

ԱՄՆ-ում COVID-19-ից մինչև հինգ տարեկան երեխաների հոսպիտալացումների թիվը վերջին շաբաթների ընթացքում հասել է համաճարակի սկսվելուց ի վեր ամենաբարձր մակարդակին: Այս մասին հայտնել են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից (CDC), գրում է korrespondent.net-ը։

«Տագնապալի միտումն ընդգծում է պատվաստումներ կատարելու անհրաժեշտությունը»,- ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոշել Վալենսկին:

Նա նշել է, որ դեկտեմբերի կեսերից, երբ «Օմիկրոն»-ն արագորեն տարածվել է ամբողջ երկրում, երեխաների հոսպիտալացման մակարդակը սրընթաց աճել է։

Երեխաների շրջանում հոսպիտալացման աճը նկատվում է հինգ նահանգներում՝ Ջորջիայում, Կոնեկտիկուտում, Թենեսիում, Կալիֆորնիայում։

Նշվել է նաև, որ 12-18 տարեկան երեխաների ոչ ավելի, քան 50 տոկոսը և 5-11 տարեկան երեխաների միայն 16 տոկոսն է լիովին պատվաստվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում