Պենտագոնը հրամայել է ԱՄՆ ՌԾՈւ ավիակիրների հարվածային խմբին մնալ Միջերկրական ծովում
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրամայել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրների հարվածային խմբին մնալ Միջերկրական ծովում, այլ ոչ թե շարժվել դեպի Մերձավոր Արեւելք՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման հետ կապված մտավախությունների ֆոնին, հաղորդում է AP-ը։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ասել է, որ USS Harry S. Truman-ի եւ նրան ուղեկցող հինգ ամերիկյան ռազմանավերի տեղաշարժն արտացոլում է Եվրոպայում մշտական ներկայության անհրաժեշտությունը: Դա անհրաժեշտ է տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին եւ գործընկերներին հանգստացնելու համար, ասել է պաշտոնյան։
Harry S. Truman հարվածային խումբը ներառում է հինգ ամերիկյան նավ՝ USS San Jacinto հածանավը եւ կառավարվող հրթիռներ:
Նավերը լքել են Նորֆոլկը (Վիրջինիա նահանգ) դեկտեմբերի 1-ին եւ մտել Միջերկրական ծով դեկտեմբերի 14-ին: Նախատեսվում էր, որ նրանք շարունակելու են ճանապարհը դեպի Պարսից ծոցի տարածաշրջան։
Կարծիքներ