Հույս ունեմ պատժվողներ կլինեն, սա հանցագործություն է․ Տաթևիկ Ռևազյանը՝ Իրանում հայտնված օդանավի մասին
Հույս ունեմ` պատժվողներ կլինեն, որովհետև սա հանցագործություն է: Այս մասին օդանավակայանում, ուր Թեհրանից եկել և վայրէջք էր կատարել Boeing 373-700 օդանավը, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՔԱԿ ղեկավար Տաթևիկ Ռևազյանը:
Ռևազյանը նշել է՝ մանրամասներ չի կարող հայտնել, կատարվում է ներքին քննություն:
Հարցին՝ պատժվողներ կլինեն, Ռևազյանը պատասխանել է. «Մենք չենք պատիժ տվողները, հուսով եմ, որ կլինեն»:
ՔԱԿ ղեկավարը նշել է՝ բազմաթիվ խնդիրներ են եղել Boeing 737-300 օդանավի հետ կապված, և հարցին՝ այդքան խնդիրներով ինչպե՞ս է կարողացել օդանավը հասնել այդքան հեռու՝ Իրան, քանի որ պիտի Ուկրաինա գնար և այն ավելի մոտ էր, Ռևազյանը պատասխանել է. «Այն ի սկզբանե Թեհրան չպիտի գնար, այդքանը»:
Կարծիքներ