Հովհաննես Փափազյանը 2-րդ տեղը զբաղեցրեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Հովհաննես Փափազյանը 2-րդ տեղը զբաղեցրեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Լեհաստանի Կիելց քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր կայացան եզրափակիչ մենամարտերը: Հայաստանը ներկայացանող գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը մրցեց ուզբեկ Ջախոնգիր Զոկիրովի հետ:

Ավաղ, մեր բռնցքամարտիկը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ մրցակցին: Երրորդ ռաունդում նա ուժեղ հարված բաց թողեց գոտկատեղից վերև և չկարողացավ շարունակել մարտը: 

Հովհաննես Փափազյանը զբաղեցրեց 2-րդ տեղը և արժանացավ արծաթե մեդալի: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 10-րդ տեղը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում