Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 21 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 21 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Օգոստոսի 10-12-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն՝ 1000 քմ, Կենտրոն՝ 300 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1 հա, 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1հա, Թալին քաղաքում՝ 4000 քմ, Դավթաշեն գյուղում՝ 5000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1 հա, Դալար գյուղում՝ 400 քմ, 

Լոռու մարզի Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհին՝ 2 հա, Արջուտ գյուղում՝ 2 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 300 քմ, Չարենցավան քաղաքում՝ 500 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 1000 քմ, Պտղնի գյուղում՝ 5000 քմ,

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ 4 հա, Գորիս քաղաքում՝ 1 հա, Ծավ գյուղում՝ 7 հա, 

Տավուշի մարզի Մովսես գյուղում՝ 2000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1,02 հա, Արթիկ քաղաքում՝ 500 քմ, 

Վայոց ձորի մարզի Շատին գյուղում՝ 3000 քմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում