ԱՄՆ-ը քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր միջանկյալ համաձայնագիրը

ԱՄՆ-ը քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր միջանկյալ համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փետրվարին «Եվրոեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) և Իսրայելի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջանկյալ համաձայնագրի կնքման հնարավորությունը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Axios պորտալը ՝ վկայակոչելով արևմտյան դիվանագետներին և Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչներին։

Նրանց խոսքով՝ քննարկվող գործարքը ներառում էր Իրանի դեմ պատժամիջոցների որոշակի թուլացում՝ նրա միջուկային գործունեության մասնակի սառեցման դիմաց, հիմնականում՝ մինչև 60% ուրանի հարստացում։ Թեհրանը տեղյակ է ԱՄՆ-ի բանակցությունների մասին, սակայն մինչ այժմ մերժել է առաջարկը, պորտալին հայտնել են իսրայելցի պաշտոնյան և արևմտյան դիվանագետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում