ԱՄՆ-ը հայտարարել է Ֆիլիպիններում ռազմական ներկայության ընդլայնման մասին
ԱՄՆ-ն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Ֆիլիպիններում՝ մուտք ունենալով չորս նոր բազաների, որոնք կբարձրացնեն տարածաշրջանի պատրաստվածությունը՝ արձագանքելու ցանկացած տեսակի աղետի: Երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։
«Այսօր Միացյալ Նահանգները հայտարարեց Ֆիլիպիններում նոր օբյեկտներ տեղակայելու պլանների մասին՝ որպես ընդլայնված պաշտպանական համագործակցության համաձայնագրի մաս: Որոշումն ընդունվել է փետրվարին` ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի` այնտեղ կատարած այցից հետո: Բացի գոյություն ունեցող հինգ բազաներից, նոր օբյեկտները կբարձրացնեն ԱՄՆ-ի և Ֆիլիպինների ռազմական ուժերի փոխգործունակությունը, ինչպես նաև հնարավորություն կտա ավելի արդյունավետ արձագանքել Հնդկ-Խաղաղօվկիանոսյան մի շարք ընդհանուր մարտահրավերներին, ներառյալ բնական աղետները և հումանիտար արտակարգ իրավիճակները»,- նա ասաց
Կարծիքներ