Հակոբ Արշակյանը ժամանակավորապես կկատարի ԱԺ նախագահի պարտականությունները

Հակոբ Արշակյանը ժամանակավորապես կկատարի ԱԺ նախագահի պարտականությունները

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի սեպտեմբերի 5-ի Կ-230-Ա կարգադրությունը՝ կարգադրում եմ.

1. 2024 թվականի սեպտեմբերի 17-19-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին»,- ասված է կարգադրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում