Թեհրանում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել բնակելի տանը

Թեհրանում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել բնակելի տանը

Առնվազն ինը մարդ Է զոհվել եւ եւս ինը վիրավորվել Թեհրանի նահանգի Վահիդիյե բնակավարում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Փետրվարի 17-ին այդ մասին հայտնում Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով փրկարար ծառայությունները:

Նշվում Է, որ պատահարի պահին տան բնակարաններից մեկում ընտանիքը ծննդյան տարեդարձ Էր տոնում:

Փրկարար ծառայությունները շարունակում են աշխատանքը: Մասնագետները պարզում են պայթյունի պատճառները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում