Այս տարի Մայրենիի օրվա միջոցառումները նշանավորվելու են համահայկական բնույթի համաժողովի անցկացումով

Այս տարի Մայրենիի օրվա միջոցառումները նշանավորվելու են համահայկական բնույթի համաժողովի անցկացումով

2013 թվականից ի վեր, ամեն տարի փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հ.Աճառյանի անվան լեզվի իստիտուտը կազմակերպում է Մայրենիի օրվան նվիրված գիտաժողով՝ անդրադառնալով հայոց լեզվին առնչվող տարաբնույթ հարցերի:

ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրենությունից տեղեկացնում են, որ այս տարի Մայրենիի օրը նշվելու է համահայկական բնույթի համաժողովի անցկացումով:

Քննարկվելու են մայրենիի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ: Մասնակիցների թվում լինելու են գիտնականներ ու մանկավարժներ աշխարհի մեկ տասնյակից ավելի երկրներից:

Համաժողովը հնարավորություն կտա՝ տեղեկանալու տարբեր աշխարհամասերում ու երկրներում առկա իրավիճակին, առիթ կդառնա մտքերի փոխանակության և, որ ամենակարևորն է, հիմքեր կստեղծի ջանքերը մեկտեղելու, գործակցելու, միասնաբար առաջադրելու և լուծելու մայրենի լեզվին վերաբերող խնդիրներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում