Իտալական մաֆիայի ղեկավարը, ով թաքնված է եղել 20 տարի, բռնվել է Google Street View-ի միջոցով
Ջոակինո Գամմինոն, ով ցմահ բանտարկության էր դատապարտվել սպանության համար և ճանաչվել Իտալիայի ամենափնտրվող գանգստերը՝ ձերբակալվել է Գալապագարա քաղաքում, որը Մադրիդի մերձակայքում է, որտեղ նա տասնամյակներ ապրել է Մանուել անունով, աշխատել է որպես խոհարար և ունեցել է մրգերի և բանջարեղենի խանութ։ Նրան գտել են միայն այն պատճառով, որ Google Street View-ի տեսախցիկները ֆիքսել են Գալապագարում գտնվող El Huerto de Manu («Մանուի այգի») խանութի մոտ զրուցելիս երկու տղամարդու նկար:
Ոստիկանությունը կարծում էր, որ տղամարդկանցից մեկը շատ նման է Գումմինոյին, և նրա ինքնությունը ավելի ուշ է հաստատվել, երբ քննիչները պատահաբար գտել են նրա լուսանկարը ռեստորանի ֆեյսբուքյան էջում, որը կոչվում է La Cocina de Manu («Մանուի խոհանոց»):
Նկարում Գումմինոն շեֆ-խոհարարի հագուստով է, որը ճանաչվում է նրա կզակի ձախ մասի սպիով: Ռեստորանի ճաշացանկը ներառում էր Cena Siciliana կոչվող ուտեստը, որը թարգմանաբար նշանակում է «Սիցիլիական ընթրիք»:
Գամմինոն պատկանում էր սիցիլիական Ագրիջենտո քաղաքի մաֆիոզ կլանի, որը 1990-ականներին արյունալի վեճի մեջ էր Սիցիլիայի գլխավոր մաֆիոզ ցանցի՝ Cosa Nostra-ի հետ: Նա առաջին անգամ ձերբակալվել է 1984 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ Բարսելոնայում՝ 1998 թվականին։ Գումմինոյին մեղադրել են սպանության և մաֆիայի հետ կապված այլ հանցագործությունների մեջ և դատապարտել ցմահ ազատազրկման, որը նա կրել է հռոմեական Ռեբիբիա բանտում։
Կարծիքներ