Ճապոնիան և ԱՄՆ-ը մտադիր են կարգավորիչ կառույց ստեղծել դեպի Չինաստան տեխնոլոգիաների արտահանման համար
Ճապոնիան և ԱՄՆ-ը ծրագրում են ստեղծել նոր կառույց, որը կզբաղվի դեպի Չինաստան արտահանման խիստ կարգավորմամբ, առաջին հերթին՝ արհեստական ինտելեկտի հետ կապված ժամանակակից տեխնոլոգիաների հետ։ Այս մասին հայտնել է ճապոնական խոշորագույն Yomiuri թերթը։
Հրատարակության կառավարական աղբյուրների համաձայն՝ ենթադրվում է, որ այս կառույցը սերտորեն կհամագործակցի նաեւ եվրոպական երկրների հետ, որոնք այս հարցում «կիսում են Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի հետաքրքրությունները»։ Ներկայումս մշակվում է արտահանման կոնկրետ ապրանքների և տեխնոլոգիաների ցանկ, ըստ թերթի, այն կարող է ներառել կիսահաղորդիչների, քվանտային ծածկագրման և արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների արտադրության սարքավորումներ։
Ընդգծվում է, որ այս նախաձեռնության հիմնական նպատակն է թույլ չտալ, որ Չինաստանը ռազմարդյունաբերական համալիրում կիրառի առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք սովորաբար օգտագործվում են քաղաքացիական նպատակներով։
Կարծիքներ