Ճապոնական քաղաքները հրաժարվում են նախաօլիմպիական հավաքներից
Ճապոնիայի որոշ քաղաքներ, որտեղ արտասահմանցի մարզիկները պատրաստվում էին անցկացնել նախաօլիմպիական ուսումնամարզական հավաքներ, համաճարակի պատճառով որոշել են հրաժարվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Իշխանությունները կարծում են, որ այլ երկրների հավաքականների անվտանգության ապահովելը չափազանց թանկ կնստի տեղական բյուջեի վրա:
Արևմտյան Օկուիձումո քաղաքը 5 միլիոն դոլար է ծախսել Հնդկաստանի հոկեյի հավաքականին հյուրընկալելու համար: Այդքանից հետո չեղյալ է հայտարարել պլանավորած այցը:
Միայն Ճապոնիայում չէ, որ փոխում են ծրագրերը: Արտերկրյա որոշ թիմեր նույնպես հրաժարվում են նախաօլիմպիական հավաքներ անցկացնել ծագող արևի երկրում: Այդպիսիք են Ավստրալիայի լողի, Կանադայի սեղանի թենիսի և այլ թիմեր:
Հարցման արդյունքներով ճապոնացիների 70% -ը ցանկանում է, որ Տոկիոյի խաղերը չեղարկվեն կամ հետաձգվեն:
Կարծիքներ