ԵՄ-ն պատրաստ է հանդես գալու որպես միջնորդ Երևանի և Բաքվի միջև. Անդրեա Վիկտորին

ԵՄ-ն պատրաստ է հանդես գալու որպես միջնորդ Երևանի և Բաքվի միջև. Անդրեա Վիկտորին

Եվրամիությունը պատրաստ է հանդես գալու որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև, եթե ստանա կողմերի համաձայնությունը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Անդրեա Վիկտորինը, փոխանցում է «Ա1+»-ը:

Նա ընդգծել է, որ գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

«ԵՄ-ն պատրաստ է միջնորդ լինելու նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն տան»,- հավելել է ԵՄ ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում