Պուտինն ու Իսրայելի վարչապետը կհանդիպեն Սոչիում. քննարկման գլխավոր թեման կլինի Իրանը

Պուտինն ու Իսրայելի վարչապետը կհանդիպեն Սոչիում. քննարկման գլխավոր թեման կլինի Իրանը

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ծրագրում է հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես՝ Իրանը, ինչպես նաև քաղաքականության, անվտանգության և տնտեսության բնագավառի մի քանի թեմաներ: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը:

«2021 թվականի հոկտեմբերի 22-ին վարչապետ Նաֆթալի Բենեթը պաշտոնական այցով կմեկնի Սոչի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Առաջնորդները կքննարկեն երկու պետություններին վերաբերող քաղաքականության, անվտանգության և տնտեսության բնագավառի մի շարք թեմաներ, ինչպես նաև տարածաշրջանային կարևոր հարցեր, առաջին հերթին ՝ Իրանի միջուկային զենքը», - ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում