Հայաստանում մեր ներդրումները հայրենասիրական են. «Ռիդ» ընկերություն (տեսանյութ)

Հայաստանում մեր ներդրումները հայրենասիրական են. «Ռիդ» ընկերություն (տեսանյութ)

«Ռիդ» ընկերությունն անդրադարձել է իր գործունեությանը՝ ներկայացնելով հայրենիքում իրականացրած մի շարք ծրագրեր: Այս մասին հայտնում է Lurer.com-ը։

«Շատ ջրեր են հոսել այն օրից, երբ մենք սկսեցինք ներդրումներ անել մեր հայրենիքում: Շատ ջրեր ասելով՝ նկատի ունենք իրադարձությունները:

Դժբախտաբար, դրանք իրար հաջորդում են այնպես, կարծես՝ կատաղել են այն բանից, որ ժամանակը ոչ մի կերպ չի վերջանում, չնայած նրան, որ մի գրամ բարություն չի մնացել:

Չարությունը ամեն ջանք թափում է, որ վերջ տա մեր գոյությանը: Մենք այստեղ եկանք դեռ 2018-ին. մեր ամենալավ ծրագրերն էին՝ Արագածը՝ ամառային և ձմեռային հանգստավայր, մանկական երկաթուղին՝ արդիականացված մանկական այգի, Կոնդ թաղամասի մի սկզբունքային ծրագիր, ճոպանուղիները՝ քաղաքային տրանսպորտի մի ձև և այլն:

Այսօր արդեն 2023 թվականն է. խոսելով մեր անցած բազմաչարչար ճանապարհի մասին՝ պետք է ասենք, որ մեզ ընկճող չի լինելու:

Ամեն բան անում ենք հայրենիքի համար»,- պատմում է «Ռիդ» ընկերության սեփականատեր Ռուբեն Գրիգորյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում