Գունավոր մետաղների գներ

Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայի հուլիսի 18-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 2.28%-ով և կազմել 2203.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 8473.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.17%-ով և կազմել 2096.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.14%-ով և կազմել 21084.00 դոլար, անագի գինն աճել է 0.62%-ով և կազմել 28540.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.62%-ով և կազմել 2395.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.66%-ով և կազմել 50088.97 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33420.00 դոլար:

Գների չափման միավորը տոննան է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում