ԱՄՆ պաշտպանության նախարարը կայցելի ԱՄԷ և Բահրեյն
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հինգշաբթի պաշտոնական այցով կմեկնի ԱՄԷ և Բահրեյն։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
Պենտագոնի մամուլի ծառայությունը հրապարակել է ճեպազրույցի սղագրությունը։ Քիրբին ասել է, որ Օսթինը ծրագրում է հանդիպել ԱՄԷ-ի և Բահրեյնի կառավարության և ռազմական առաջնորդների հետ:
«Նրա ելույթը կվերահաստատի ԱՄՆ հանձնառությունը պաշտպանական երկարաժամկետ գործընկերությունը խթանելու և ամրապնդելուն, ինչպես նաև մեր հանձնառությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման գործում ԱՄՆ երկարաժամկետ ղեկավարությանը», - ասել է Քիրբին:
Կարծիքներ