Ջո Բայդենը եւ Սի Ցզինպինը պայմանավորվել են աշխատել սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցությունների ուղղությամբ

Ջո Բայդենը եւ Սի Ցզինպինը պայմանավորվել են աշխատել սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցությունների ուղղությամբ

ԱՄՆ-ի եւ Չինաստանի նախագահներ Ջո Բայդենը եւ Սի Ցզինպինը վիրտուալ գագաթաժողովի ժամանակ պայմանավորվել են աշխատել սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցությունների կազմակերպման ուղղությամբ, հայտարարել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Բայդենը եւ Ցզինպինը երկուշաբթի ուշ երեկոյան վիրտուալ հանդիպում են անցկացրել՝ փորձելով թուլացնել լարվածությունը աշխարհի երկու առաջատար տնտեսությունների եւ աշխարհաքաղաքական խոշոր մրցակիցների միջեւ:

«Նախագահ Բայդենն իրոք բարձրացրել է նախագահ Սիի հետ ռազմավարական կայունությունը քննարկելու անհրաժեշտությունը»,- ասել է Սալիվանը՝ օգտագործելով դիվանագիտական շրջանակներում սպառազինությունների վերահսկման համար օգտագործվող արտահայտությունը, հաղորդում է AFP-ն: «Մենք հուսով ենք քննարկումը շարունակել»,- հավելել է նա Վաշինգտոնում Բուքինգյան ինստիտուտի վերլուծական կենտրոնում արված մեկնաբանությունների մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում