Կյանքից հեռացել է դերասան Ռուբեն Կարապետյանը

Կյանքից հեռացել է դերասան Ռուբեն Կարապետյանը

74 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը: Լուրը հաստատեց Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը։

Դերասանի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսը։ 

Ռուբեն Ցոլակի Կարապետյանը ծնվել է 1947 թ. հոկտեմբերի 24-ին, Երևանում:

1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ ԶԱվեն Տատինցյանի արվեստանոցը։ 1972 թվականից աշխատում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան:

Խաղացել է  «Մոռանալ Հերոստրատին», «Չաո»,  «Ցիլինդր», «Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ», «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը», «Մակբեթ»և այլ ներկայացումներում: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում:

2004 թվականին արժանացել է ՀԹԳՄ Պետրոս Ադամյան մրցանակի, նաև՝ ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:

2007 և 2011թվականների ՀԹԳՄ ոսկե մեդալակիր է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում