ՇՎՏՄ-ն տնտեսավարողներին խնդրում է զերծ մնալ խախտումներից

ՇՎՏՄ-ն տնտեսավարողներին խնդրում է զերծ մնալ խախտումներից

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը.

Տեսչական մարմնի ծառայողներն իրականացնելու են ստուգայցեր առևտրի իրականացման վայրեր՝ առևտրի կենտրոններ, տոնավաճառներ, շինարարական խանութներ, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր:

Խախտումներ թույլ տված տնտեսավարողների նկատմամբ կասեցումներ այլևս չեն իրականացվելու, փոխարենը վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 182.4 հոդվածի համաձայն կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ, որը լինելու է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեք հարյուրապատիկի սահմաններում: Միևնույն տնտեսավարողի մոտ 2-րդ անգամ խախտում հայտնաբերելիս վարչական պատասխանատվության չափը կկազմի նվազագույն աշխատավարձի հարյուր հիսունապատիկից մինչև հինգ հարյուրապատիկի չափով:

Տեսչական մարմինը խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից և պահպանել հակահամաճարակային կանոնները, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում