Սոցիալական ցանցում արցախցիների, քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը ազատ է արձակվել՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման հիման վրա․ Գոռ Աբրահամյան
ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հավելումն այսօր տվածս՝ տեսաուղերձում բռնության կոչեր անող անձին ձերբակալելու մասին տեղեկատվության, ուզում եմ նշել, որ քիչ առաջ պարզեցի, որ նա ազատ է արձակվել՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա։ Այսուհանդերձ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է»։
Կարծիքներ