Իրանում երեկ տեղի ունեցած 2 երկրաշարժերի զոհերի ու վիրավորների թիվն ավելացել է

Իրանում երեկ տեղի ունեցած 2 երկրաշարժերի զոհերի ու վիրավորների թիվն ավելացել է

Իրանում երեկ տեղի ունեցած 6․1 և 6․3 մագնիտուդով երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի, վիրավորներին՝ 27-ի։ Ավելի վաղ հայտնել էինք 1 զոհի և 8 վիրավորի մասին։

Առաջին ցնցումը տեղի է ունեցել 18 կմ խորության վրա, երկրորդը՝ 10 կմ խորության վրա։ Հզոր երկրաշարժերը տեղի են ունեցել հարավային Հորմոզգան նահանգում՝ նավահանգստային Բանդար-Աբբաս քաղաքից ոչ հեռու։

Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում, ինչպես նաև ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։ Հաղորդվում է էլեկտրաէներգիայի անջատումների և կապի համակարգում առաջացած խափանումների մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում