ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի տեղաշարժին․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ուշադրությամբ հետևում է Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի տեղաշարժերին և պատրաստ է արձագանքել իրավիճակի փոփոխությանը։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝ վկայակոչելով Ստոլտենբերգի հարցազրույցը Axios on HBO հաղորդաշարին։
Նա շեշտել է, որ դաշինքը «աչալուրջ» է և պատրաստ է «իրավիճակի ցանկացած զարգացման»։
Ստոլտենբերգը միևնույն ժամանակ խոստովանել է, որ Ուկրաինան հիասթափված է, որ Կիևը դեռ չի անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ դաշինքում դեռ ընդհանուր որոշում չկա այն մասին՝ արդյո՞ք Ուկրաինան պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Դրան պետք է համաձայնություն տան դաշինքի բոլոր 30 անդամ երկրները։
Ըստ Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ն ամրապնդել է հարաբերությունները Կիևի հետ, սակայն Ուկրաինան դեռ պետք է համապատասխանի անհրաժեշտ չափանիշներին՝ կառույցի անդամ դառնալու համար։
Կարծիքներ